Apple-ի շուկայական կապիտալիզացիան առաջին անգամ հատել է $600 մլրդ.-ի շեմը
ԱՄՆ
Ամերիկյան Apple ընկերության շուկայական կապիտալիզացիան NASDAQ բորսայում առաջին անգամ հատել է 600 մլրդ. ԱՄՆ դոլարի շեմը։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը:
Ըստ բորսայի վերլուծաբանների՝ ընկերության բաժնետոմսերի գների բարձրացումը պայմանավորված է տարածված խոսակցություններով՝ իբր թե Apple-ն արդեն սկսել է փոքր iPad-ների արտադրությունը, և այն վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբեր ամսին: Բացի այդ սպասվում է, որ մինչև տարեվերջ Apple-ը կներկայացնի իր առաջին հեռուստացույցը:
Բորսայական առևտրի ավարտից առաջ ընկերության մեկ բաժնետոմսի գինը բարձրացել է՝ հասնելով 646.72 ԱՄՆ դոլարի: Արդյունքում ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմել է 601 մլրդ ԱՄՆ դոլար: 2012թ.-ից մինչև հիմա Apple-ի բաժնետոմսերի գներն աճել են 57%-ով:
Վերլուծաբանները կարծում են, որ փոքր պլանշետների արտադրության Apple-ի որոշումը կապված է շուկայում տվյալ ճյուղի անընդհատ մեծացող մասնաբաժնի հետ, որտեղ ներկա պահին առաջնային դիրք են գրավում Samsung, Google և Amazon ընկերությունները: Սպասվում է, որ մինչև 2015թ. ԱՄՆ-ում պլանշետների վաճառքը կգերազանցի անձնական համակարգիչների վաճառքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)