Գերմանական ընդդիմությունը կառավարությանը կասկածում է սիրիական ընդդիմությանն աջակցելու մեջ
Աշխարհ
Գերմանական ընդդիմությունը երկրի կառավարությանը կասկածում է առանց Բունդեսթագի համաձայնության Սիրիայի հակամարտության գոտի զորքեր ուղարկելու մեջ: Այս մասին գրում է Passauer Neue Presse -ը։ Ըստ այդմ՝ գերմանական հետախուզական նավը գտնվում է զինված հակամարտության գոտում։
«Կանաչների» կուսակցության ներկայացուցիչ Հանս-Քրիսթիան Շթրեբելը (Hans-Christian Stroebele) պահանջում է, որպեսզի կառավարությունը պատգամավորներին հաշվետվություն ներկայացնի: Հակառակ դեպքում Բունդեսթագը կդիմի հատուկ ծառայությունների հարցերով խորհրդարանական հանձնաժողովին, գրում է Neue Osnabruecker Zeitung-ը։
Ըստ Շթրեբելի՝ գերմանական հետախուզության լիազորությունների շրջանակը չի ներառում տեղեկատվության հավաքագրման գործում Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող աջակցությունը, իսկ նավատորմի գործունեությունը պետք է համաձայնեցվի Բունդեսթագի հետ։
Bild am Sonntag-ի համաձայն՝ գերմանական հետախուզության գործակալները տեղակայված են թուրքական Ադանա քաղաքում, որտեղ և գտնվում է ՆԱՏՕ -ի ռազմաբազան։ Այստեղից նրանք լրտեսում են Սիրայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ