Դիանայի վիճակը չի վատթարացել. բժիշկ
Հասարակություն
Դիանա Սիրունյանին հետազոտելու նպատակով Առողջապահության նախարարի հանձարարությամբ արտակարգ խորհրդակցություն/կոնսիլիում/ է հրավիրվել։
«Հրավիրվել է խորհրդակցություն, մասնագետները նայել են, բուժում է նշանակվել։ Աղջկա վիճակը չի վատթարանում, ինչպես և առաջին օրը` մնացել է ծայրահեղ ծանր։ Շարունակվում է կյանքի պայքարը,»-Lurer.com-ի հետ զրույցում տեղեկացրեց Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի բժիշկը:
Հիշեցնենք, որ 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո Դիանան ինքնասպանության փորձ է արել, նետվելով 5-րդ հարկից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը