Եկել եմ ՀՀ նախագահից երեխայիս ստանալու. հացադուլավոր
Հասարակություն
Նախագահական նստավայրի մոտ ոստիկանության նախկին գնդապետ Լև Եսոյանի նախկին փեսա Դավիթ Ծաղիկյանն այսօր օգոստոսի 20-ին հացադուլ է հայտարարել, քանի որ նրա աներն իրեն զրկել է որդու հետ տեսակցելու հնարավորությունից:
Դավիթ Ծաղիկյանը Lurer.com-ի հետ զրույցում ներկայացրեց իրողությունը։ Նրա խոսքերով, ՀՀ արդարադատությունը և դատագիտափորձարարական լաբորատորիան համատեղ ուժերով, ոտնահարելով մայր օրենքն ու կեղծիքներ իրականացնելով, ապօրինաբար զրկել են իրեն իր զավակից։
«2008 թվականին դատարանն օրենքի կոպիտ խախտումներով ինձանից խլել է 6-ամյա որդուս հետ շփվելու իրավունքը: Պատճառաբանությունն այն է եղել, թե ես չեմ երեխայի հայրը: Դատարանի որոշմամբ նշանակվել էր դատագենետիկական փորձաքննություն պարզելու, թե արդյոք ես եմ երեխայի հայրը։ Փարձաքննությունը կատարվելու էր Շոթա Վարդանյանի ղեկավարած լաբորատորիայում։ Լաբորատորիայի վարիչ Մարինա Բաղդասարյանը երկու ամիս ձգձգեց, չկազմեց ոչ մի արձանագրություն ու չպատասխանեց որևէ հարցման, թե ունչու չի կատարվում փորձաքննությունը։
Բախվելով նման ապօրինությունների՝ դիմեցի դատարան՝ երեխային հարկադիր կերպով բերման ենթարկելու և փորձաքննություն անցկացնելու համար պահանջվող տեղեկանք ստանալու նպատակով։ Սակայն դատարանը մերժեց՝ ասելով`տեղեկանքը թող տրամադրեն փորձագիտական կենտրոնում։ Իսկ երբ երեխայիս թիկնապահների ուղեկցությամբ բերեցին փորձագիտական կենտրոն, ինձ թույլ չտվեցին նույնիսկ մոտենալ նրան, վեճ ծագեց, և ինձ դուրս նետեցին այնտեղից։
Դրանից հետո Մարինա Բաղդասարյանը դատարանի համար «նկարեց» փորձագիտական մի եզրակացություն, ըստ որի՝ երեխայիցս, ինձնից ու երեխայի մորից վերցրվել է արյան փորձանմուշ, իսկ հետազոտության արդյունքում ես երեխայի հայրը չեմ, այնինչ ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արյան փորձանմուշ չեմ տվել»։
Ծաղիկյանի պնդմամբ, ինքը չորս տարի է, ինչ դիմում է տարբեր գերատեսչություններ` արդարության վերականգնման հորդորով, սակայն խնդիրն ոչ միայն լուծում չի ստացել, այլև իրեն արգելել են նույնիսկ տեսակցել սեփական երեխայի հետ՝ կեղծ դիպլոմ հանելով ու երեխայի մորը դպրոցի տնօրեն նշանակելով, այն դպրոցի, որտեղ և պետք է աշակերտի Ծաղիկյանի երեխան։
«Արդեն դատական գործընթացի ժամանակ նախկին կնոջս հայրը հայտարարեց, թե իր աղջիկը անբարոյական է և երեխան ուրիշից է ունեցել: Երբ նախկին աներոջս հարցրի, թե այդ դեպքում ով է երեխայիս իրական հայրը, նա հայրարարեց, որ ինքն է քնել իր աղջկա հետ և երեխայի հայրն ինքն է։ Իսկ հիմա ՀՀ պաշտոնյաները աջակցում են նման ստոր ընտանիքին։ Այդ պատճառով ես եկել եմ ՀՀ նախագահից իմ երեխային ստանալու համար»,- ամփոփել է հացադուլավորը։
Լիլիթ Լալայան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը