Գերմանիայում կդատեն 87-ամյա նացիստ հանցագործին
Աշխարհ
Գերմանիայում դատախազությունը սկսել է 87-ամյա ենթադրյալ նացիստ հանցագործի, օսվենցիմի նախկին հսկիչի գործով հետաքնությունը, գրում է Die Welt-ը՝ վկայակոչելով Նացիստական հանցագործությունների հետաքննության կենտրոնական ծառայությանը:
Այս գործով նախնական ստուգումը ավարտվել է, իսկ նյութերը փոխանցվում են Վայդենի դատախազություն (Բավարիա): Նշենք, որ գերմանացին ինքնակամ միացել ՍՍ-ին 1942 թվականին, այնուհետև հսկիչների պատրաստման հատուկ դասընթացներ է անցել: Այժմ նա կասկածվում է գազալցված խցերում առնվազն 344 հազար մարդու սպանության մեջ: Նրանց մեծ մասը եղել են Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար աքսորված Հունգարիայի հրեաներ:
Հայտնի է, որ նա հանցագործը այժմ ապրում է Գերմանիայում, սակայն կոնկրետ վայրը չի նշվում: Դատախազությունը պետք է որոշի, կպահանջի արդյոք կասկածյալի հանձնումը, թե ոչ:
Նշենք, որ Օսվենցիմի հսկիչների դեմ խոշոր դատական գործերը սկսվել են 1960-1970 թ: Դրանցից վերջինը ավարտվել է արդարացման մասին վճռով 1976 թ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ