Թուրքիան առաջարկում է Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել
Թուրքիա
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութողլուն ՄԱԿ-ին առաջարկել է Սիրիայի տարածքում փախստականների համար ստեղծել բուֆերայի գոտի, որտեղ բռություններից խուսափողները կկարողանան ապաստան գտնել։ Նախարարի խոսքով՝ Թուրքիան չի կարող ընդունել 100 հազարից ավելի փախստականների, հայտնում է BBC Russian-ը։
Ներկա դրությամբ Թուրքիայի` փախստականների համար նախատեսված ճամբարներում գտնվում է 70 հազար մարդ։ ՄԱԿ-ի դիտորդները կիրակի ավարտել են Սիրիայում իրենց առաքելությունը։
Սիրիայի ապստամբները տեղեկացնում են, որ շարունակվում է ընդդիմադիրների ու իշխանական զորքերի միջև հակամարտությունը երկրով մեկ, բախումներ են պարբերաբար տեղի ունենում հատկապես Դամասկոսում ու Դերայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)