Սևանա լճի ափամերձ հատվածում կիրականացվեն շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ
ՀայաստանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում կիրականացվեն շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ:
«Մրցութային ընթացակարգով ընտրված «Արխիտոն» նախագծային ընկերությունը Սևանա լճի ափամերձ հատվածում իրականացնելու է շուրջ 10 կմ երկարությամբ ճեմուղու կառուցապատման աշխատանքներ: Այս նախագիծը կարևոր դեր կխաղա զբոսաշրջության ոլորտի համար, ինչպես նաև կնպաստի ենթակառուցվածքների զագացմանը:
Առհասարակ, կառավարության համար առաջնահերթ են մեր երկրում ենթակառուցվածքների զարգացմանը նպաստող ծրագրերը և մենք անելու ենք ամեն ինչ դրանք առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար»,- գրել է նա: