Բիրման վերացրել է գրաքննությունը զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ
Աշխարհ
Բիրմայում վերացվել է գրաքննությունը բոլոր լրատվամիջոցների նկատմամբ, հայտարարել է երկրի տեղեկատվության նախարարությունը՝ մասնավորապես նշելով, որ երկուշաբթի օրվանից լրագրողները հրապարակումից առաջ չպետք է ներկայացնեն իրենց հոդվածները պետական գրաքննողների կողմից հաստատման համար:
Նշենք, որ երկար ժամանակ է, ինչ Բիրմայի կառավարությունը խստորեն վերահսկում է բոլոր տեսակի լրատվամիջոցների աշխատանքը: Այնուամենայնիվ, քաղաքացիական կառավարությունը, որը ղեկավարում է երկիրը 2011 թվականից, աստիճանաբար հանում է ռազմական ռեժիմի կողմից կիրառված այս սահմանափակումները:
Բիրմացի լրագրողներն արդեն իսկ ստացել են հանձնարարականներ, որոնք թույլ կտան նրանց գրել վիճահարույց սոցիալական և քաղաքական թեմաներով հոդվածներ: Դա անհնար կլիներ զինվորական Խաղաղության և զարգացման պետական խորհրդի օրոք, որը ղեկավարում էր երկիրը 1988-ից:
Ավելի վաղ հրապարակումն առանց նախնական գրաքննության թույլատրվում էր միայն մոտ 300 թերթի և ամսագրի, որոնք լուսաբանում էին պակաս նուրբ հարցեր: Սակայն այսուհետ գրաքննությունը վերացվել է բոլոր զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ