Մայիսի 9-ի հանրային միջոցառումները հետաձգվում են․ ՊՆ
ՀայաստանԿորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։
Այս մասին տեեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են: Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։