Սոմալիում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգվել են
Աշխարհ
Սոմալիում երեկ տեղի էին ունենալու նախագահական ընտրություններ։ Համաձայն գործող օրենքի՝ երկրի նախագահ են ընտրում խորհրդարանի անդամները, սակայն նորընտիր խորհրդարանում 275 պատգամավորի փոխարեն կա ընդամենը 225-ը, ինչի պատճառով նախագահի ընտրությունը հետաձգվել է:
РБК.ru-ի հաղորդմամբ՝ նախագահական ընտրությունները հետաձգվել են մինչ օրենսդրական մարմնի լիարժեք ձևավորումը:
Հիշեցնենք, որ 1991 թվականին Մուհամեդ Սաիդ Բարեի իշխանության տապալումից հետո Սոմալիում քաղաքացիական պատերազմ էր։ Ներկա պահին Սոմալին ոչ թե հանրապետություն է, այլ ավելի շատ տարբեր ինքնավար շրջանների ամբողջություն։ Այս ընտրությունները կարող են վերջ դնել իշխանության ղեկին գտնվող անցումային դաշնային կառավարությանը, որը ղեկավարում է ներկայիս նախագահ Շարիֆ Շեյխ Ահմեդը:
Նշենք, որ հարաբերական կարգուկանոն ապահովելու համար երկրում են մշտապես գտնվում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ