Ամենաթանկ հյուրանոցները Մոսկվայում են
Աշխարհ
Արդեն ութերորդ տարին անընդմեջ Մոսկվան համարվում է աշխարհի ամենաթանկ հյուրանոցներով քաղաքը: Վերլուծաբանները կարծում են, որ այս տարվա առաջին կիսամյակում Մոսկվայի՝ միջին կարգի հյուրանոցներում մեկ օրվա արժեքը տատանվում է $450-ի սահմաններում՝ մեկ մարդու հաշվով:
Նախորդ տարվա համեմատ այս տարի մոսկովյան հյուրանոցների գները նվազել են ընդամենը 1%-ով: Թանկությամբ երկրորդը Նիգերիայի մայրաքաղաքն է, որտեղ հյուրանոցային համարների միջին գները տատանվում են $340-ի սահմաններում: Ըստ վերլուծաբանների՝ Նիգերիան գրավում է միջազգային բազմաթիվ նավթային ընկերությունների ներկայացուցիչների, որոնք նախընտրում են բարձրակարգ համարներ և անվտանգություն:
Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար շվեյցարական Ժնև և Ցյուրիխ քաղաքները: Այսպիսով՝ Ժնևում հյուրանոցային մեկ համարն արժե $337, իսկ Ցյուրիխում՝ $330: $227 արդյունքով Տոկիոն զբաղեցնում է 14-րդ տեղը, Հռոմը գրավել է 19-րդ տեղը ($261), իսկ Լոնդոնը՝ 21-րդ տեղը ($257):
Ռեյթինգը 50-րդ տեղով փակում է Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստը, որտեղ հյուրանոցային համարն արժե $136:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ