Բիլ Գեյթսը դրամաշնորհներ է տրամադրել զուգարանի նոր նախագծեր ստեղծելու համար
Աշխարհ
Բիլ Գեյթսի հիմնադրամն առաջին դրամաշնորհն է տրամադրել բարձրտեխնոլոգիական զուգարանակոնքի ստեղծման համար: Համաձայն մրցույթի պայմանների՝ նորաստեղծ զուգարանը արտաթորանքը պետք է վերածի էկոլոգիապես մաքուր նյութի և էներգիայի, որը կարող են հավաքել հատուկ մարտկոցների մեջ:
«Այն երկրներում, որտեղ սանիտարահիգիենիկ կաննոներին չեն հետևում, տարեկան մահանում են մեկ ու կես միլիոն երեխաներ»,- ասել է Գեյթսը: Բացի այդ, արևմտյան նախագծերով կեղտաջրեր հեռացնող կոյուղու կառուցումն այնտեղ անհնար է ջրի և համապատասխան կառուցվածքների բացակայության պատճառով: Ուստի Bill & Melinda Gates Foundation-ը հայտարարել է մրցույթ՝ 1175թ.-ին ստեղծված զուգարանակոնքին փոխարինիչ ստեղծելու համար:
Առաջին երեք դրամաշնորհները տրվել են անցյալ շաբաթ: Ամենամեծ դրամաշնորհը, $100,000, տրվել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտին։ Վերջինն առաջարկել է արևային էներգիայով աշխատող զուգարան, որն ի վիճակի կլինի ինքնուրույն էլեկտրաէներգիա արտադրել:
Մրցույթում երկրորդ տեղը՝ $60,000 դրամաշնորհով, զբաղեցրել է բրիտանական Լաֆբորո համալսարանը: Նրա մասնագետները պնդում են, որ ստեղծելու են այնպիսի զուգարանակոնք, որը կկարողանա արտաթորանքը վերածել բիոլոգիական ածուխի, հանքային աղերի և մաքուր ջրի։ Այս մասին հայտնում է Guardian Express-ը: Երրորդ տեղը՝ $40,000 դրամաշնորհով, զբաղեցրել է Տորոնտոյի համալսարանը, որը ստեղծելու է վարակազերծող և մաքուր ջուր զտող զուգարան:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ