Հայաստանի եւ Արցախի ղեկավարներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում
ՀայաստանԱյսօր՝ մայիսի 9-ին, մայիսյան Եռատոնին նվիրված՝ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ԱՀ եւ ՀՀ պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, քաղաքացիներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ, երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը՝ տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի հետ,Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ ԱՀ Ազգային ժողովների նախագահներ Արարատ Միրզոյանը եւ Աշոտ Ղույանը, ինչպես նաեւ պետական այրեր ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտում եւ Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաեւ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին: