«Ժողովուրդ». Պալաչը կապ ունի՞ Աբովյանում տեղի ունեցած սպանության հետ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն` Աբովյանում երեկ տեղի ունեցած սպանության տակ աբովյանցիները որոշ «քաղաքական» ենթատեքստ են տեսնում: Ըստ նրանց` «Ավազառ» տաքսի ծառայությունն առաջիկայում մրցույթի էր մասնակցելու Աբովյան-Երևան երթուղու գծատեր Արթուր Հարությունյանի` Պալաչի ընկերության հետ: Ու շատերը կարծում են, որ կատարվածը կապված է դրա հետ: Կան կասկածներ, որ ցանկացել են սպանել «Ավազառ» տաքսի ծառայության տնօրենին, սակայն շփոթվել ու նրա փոխարեն կրակել են աներձագի` Էդգար Խոջոյանի վրա:
Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս կապակցությամբ ասել է. «Պարսկաստանում էլ երկրաշարժ է եղել: Իմ անունը դրա հետ չե՞ք կապում: Ես շատ զբաղված եմ ու ոչ մի բանի հետ կապված չեմ: Ոչնչից տեղյակ չեմ»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին