«Հայկական ժամանակ». ՀՀԿ-ական «փուչիկների» հայտնի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ական «փուչիկների» հայտնի գործով դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին թերթը տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատուից:
Այս գործով միակ մեղադրյալը 54-ամյա Սերոբ Բոզոյանն է, որի մասին ավելի վաղ թերթը հայտնել էր, որ նա երևանյան փողոցներից մեկի մայթեզրին նստած' հասարակ փուչիկներ է փչում ու վաճառում: Ըստ մեղադրանքի, այս տարվա մայիսի 4-ին Երևանի Լեոյի փողոցի 60 տանը թողարկել, ապա իրացրել է սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ, որի հետևանքով նույն օրը 228 մարդու անզգուշությամբ պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Թեև նշվում է 228 տուժողների մասին, նույն էջում գրված է, թե տուժողները 64-ն են: Ինչով Է դա պայմանավորված, հայտնի չէ: Դեռևս հայտնի չէ նաև, թե ինչպես է դատախազությունը պնդելու այն անհեթեթ վարկածը, թե Բոզոյանը միայնակ փչել և իրացրել է 7 հազար փուչիկ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին