«Առավոտ». Տավուշում ընտրությունները թեժ են լինելու
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզի 54 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը մարզի 49 համայնքներում տեղի կունենան համայնքի ղեկավարի ընտրություններ: Չնայած թեկնածուների առաջադրումը շարունակվում է, սակայն արդեն իսկ մի շարք համայնքներում նշմարվում է թեժ մրցակցություն: ՀՀԿ–ի կողմից Դիլիջանում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Արմեն Սանթրոսյանը:
Ինքնառաջադրումով Դիլիջանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, անկուսակցական, 1978թ. ծնված Գուրգեն Հարությունյանը: Հավանական է, որ առաջիկայում կառաջադրվեն Դիլիջանի քաղաքապետի ևս 2 թեկնածուներ:
Բերդ քաղաքում ՀՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետ, ՀՀԿ Բերդի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Անդրանիկ Շառյանը և էլցանցի Բերդի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ անդամ Հարություն Մանուչարյանը: Բերդում հանրապետական երկու թեկնածուների միջև մրցակցությունը թեժ է լինելու:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին