«Հայկական ժամանակ». Հայաստանից մեկնել և չի վերադարձել 83 հազ. 760 մարդ
Հայկական Մամուլ
Անցած յոթ ամիսներին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնել և չի վերադարձել 83 հազ. 760 մարդ: Այս տվյալը երեկ հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
Անցած տարվա նույն ժամանակահատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով ՀՀ-ից մեկնած և չվերադարձածների թիվը կազմել էր 78 հազար 644 մարդ: Անցած տարվա համեմատ մեկնած և չվերադարձածների ցուցանիշն աճել է 5 հազարով' կամ մոտ 6.5 տոկոսով: Միայն հուլիսին Հայաստանից մեկնել և չի վերադարձել շուրջ 10 հազար մարդ:
Թերթը հիշեցնում է, որ միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ կառավարությանն առաջարկել է արտագաղթի ճշգրիտ ծավալները պարզելու նպատակով ուսումնասիրություն անցկացնել: Այդ ծրագրի համար միգրացիոն պետական ծառայությունը ՀՀ կառավարությունից խնդրել է լրացուցիչ 13 միլիոն դրամի ֆինանսավորում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին