«Առավոտ». Սամվել Բալասանյանի` քաղաքապետի թեկնածու առաջադրվելը միանշանակ չի ընդունվել իր կուսակիցների կողմից
Հայկական Մամուլ
Գյումրեցի լրագրողների պնդմամբ` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի` քաղաքապետի թեկնածու առաջադրվելը միանշանակ չի ընդունվել իր կուսակիցների կողմից. ԲՀԿ Շիրակի մարզային ու քաղաքային կառույցի որոշ ներկայացուցիչներ այնպես են նեղվել Գագիկ Ծառուկյանի ընտրությունից, որ մտադրվել են չխառնվել պարոն Բալասանյանի գործերին: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, և մի՞թե նման վերաբերմունքը պատճառ կդառնա, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ԲՀԿ-ից դաոնա ՀՀԿ-ական:
Այս հարցին ի պատասխան` թեկնածուն խորհուրդ է տալիս ասեկոսեները բանի տեղ չդնել: «Ես նման ինֆորմացիա չունեմ, որ ԲՀԿ-ի ներսում խմորումներ կան, որովհետև շատ սովորական ես առաջադրվել եմ, բոլորը ողջունել են, ասեկոսներ են, խոսում են: Իսկ վիրավորվելու մասին, ճիշտն ասած, չեմ կարող ասել, որովհետև սա քաղաքական որոշում է: Եթե ինձ ասեին' չառաջադրվես, չէի աոաջադրվի, և չէի նեղանա' ես բարձր պաշտոն ունեմ, հնարավորություններ ունեմ: Էդպիսի խմորումներ կան, հա՞, քաղաքում, ճիշտ ասած տեղյակ չեմ: Էդ երևացող է, էնպես չէ, որ ուղղակի կարող է օդի մեջ էդպես ասվի, իսկ այս դեպքում ասեկոսներ են, մի հավատացեք»: Նա խորհուրդ է տալիս չհավատալ նաև իր` ՀՀԿ-ական դառնալու մասին խոսակցություններին: «Ինձ համար, ճիշտն ասած, աբսուրդ են նման հարցադրումները»,- լրագրողներին ասում է թեկնածուն: Սերժ Սարգսյանի «մարդը» լինելու մասին կարծիքներին էլ այսպես է արձագանքում. «Հանրապետությունում բոլորը նախագահի մարդն են էս պահին»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին