Թուրքիայի հարավ-արևելքում պայթյունի հետևանքով զոհվել է 8 մարդ
Թուրքիա
Առնվազն ութ մարդ է զոհվել և տասնյակը` վիրավորվել երեկ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով, հաղորդում են ԶԼՄ-ները և երկրի անվտանգության ծառայությունները։
Ենթադրվում է, որ ականապատված մեքենան պայթեցվել է Գազիանթեփ քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում՝ Սիրիայի հետ սահմանից քիչ հեռու, հաղոդում են իշխանությունները։ Ըստ տեղեկությունների՝ զոհերի թվում կան նաև ոստիկաններ։
Նշենք, որ հայտնի զինված խմբավորումներից և ոչ մեկը իր վրա չի վերցրել պատասխանատվությունը պայթյունի համար։ Թուրքիայի հարավ-արևելյան մասում, որտեղ հիմնականում ապրում են քրդեր, ակտիվ գործունեություն են ծավալում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ապստամբները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)