Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն Սիրիայում կգործի՝ շրջանցելով ՄԱԿ-ը
Աշխարհ
«Սիրիայում ԱՄՆ-ն կգործի՝ շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, քանի որ համոզված չէ, որ ԱԽ-ի անդամները կկարողանան հասնել միասնության այդ երկրում իրավիճակի կարգավորման հարցում», - այս մասին երկուշաբթի օրը ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։ Այս կերպ նա մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին միջազգային հանրության կողմից ավելի լուրջ աջակցություն ստանալու սպասումներ ունի, հաղորդում է vz.ru-ն։
«Այս պահին մենք բավականին թերահավատորեն ենք մոտենում ԱԽ-ում ավելի մեծ հաջողությունների հասնելու հեռանկարներին, քանի որ ավելի վաղ ՄԱԿ-ի ջանքերը արգելափակված էին կառույցի մի շարք մշտական անդամների կողմից», - նշել է ամերիկյան դիվանագետը՝ նկատի ունենլաով Ռուսաստանի և Չինաստանի կողմից կիրառված վետոն Անվտանգության խորհրդրի՝ Սիրիայի հարցով վերջին բանաձևի նախագծի նկատմամբ։ «Հաշվի առնելով այս փաստը՝ մենք կաշխատենք համաձայն նույն օրակարգի, որպեսզի հասնենք Սիրիայում արյունահեղության դադարեցմանը և իրականացնենք իրական քաղաքական փոփոխություններ այն երկրների հետ միասին, որոնք ցանկանում են մասնակցել այս գործընթացին և անհրաժեշտության դեպքում՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներից դուրս», - ասել է Նուլանդը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ