Apple-ն աշխարհի ամենաթանկ ընկերությունն է
Աշխարհ
Apple ընկերությունը շուկայական արժեքով առաջ է անցել, իհարկե, առանց ինֆլյացիայի, Microsoft ընկերությանը, որի շուկայական ամենաբարձր գինը 1999թ.-ից ի վեր կազմել է 620.58 մլրդ ԱՄՆ դոլար:
Նյու-Յորքյան բորսայի առևտրի արդյունքներով Apple-ի բաժնետոմսերի գինը հասել է մինչև $664-ի: Ընդհանուր առմամբ, ընկերության բաժնետոմսերի գների աճը, նախորդ տարվա համեմատ, այս տարի ավելացել է 30%-ով, իսկ վերջին 10 տարվա ընթացքում՝ 4,500%-ով:
Օրինակ՝ ըստ Financial Times-ի և Bloomberg-ի տվյալների, Apple-ը առաջ է անցել նավթային գիգանտ ExxonMobil-ից $90 մլրդ.-ով, իսկ Газпром ընկերությունը 3.5 անգամ ավելի էժան արժե:
Ընկերության ռեկորդային արժեքի մասին լուրը հրապարակվել է օգոստոսի 20-ին, նոր iPhone5-ի և ավելի կոմպակտ iPad-ի վաճառքի հանելու սպասումներով:
Լուրեր են պտտվում, որ Apple-ը պատրաստվում է ստեղծել նոր հեռուստացույց:
Չնայած նման հաջողությունների, չի կարելի ասել, որ ինչպես Apple-ը, այնպես էլ մնացած ամերիկյան ընկերությունները մեծ դժվարությունների միջով չեն անցել:
Մասնավորապես, դոլարի հարաբերությունը եվրոյի և մնացած արժույթների հետ նվազեցնում է ամերիկայն ապրանքների մրցունակությունը արտասահմանյան շուկաներում: Բացի այդ, ամերիկյան տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերը և առաջնային շուկաների անկումը բացասական են անդրադառնում էլեկտրոնիկայի շուկայի վրա:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ