Ովքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու Յորք Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսով Հայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը Կրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին «Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել Հայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին Մոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատել Փաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. Պեսկով 

ԼՂ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին Քաղաքական

Ղարաբաղյան  հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար: Այս մասին նշել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ բացման խոսքով հանդես գալով ԱՊՀ նախարարական համաժողովի նիստին, որը տեղի է ունեցել տեսակապի միջոցով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Զոհրաբ Մնացականյանն իր խոսքում նշել է. «Հարգելի գործընկերներ, 

Նախ և առաջ, անկեղծորեն ողջունում եմ բոլորիդ և ևս մեկ անգամ ցանկանում շնորհավորել մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած ընդհանուր հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ:

Մայիսի 9-ը սուրբ ամսաթիվ է մեր ժողովուրդների համար, որոնք մեծագույն կորուստների գնով վճռական ներդրում ունեցան ֆաշիզմի ջախջախման գործում:

Ֆաշիզմի դեմ պայքարում իր ծանրակշիռ ավանդն է ունեցել հակահիտլերյան կոալիցիան:

Զոհվածների, նացիստական տիրապետության հաստատման սպառնալիքի հանգեցրած իրական պատճառների մասին հիշողությունն այսօր էլ մեզ պարտավորեցնում է համատեղ դիմակայելու նացիզմի և ֆաշիզմի հերոսացման փորձերին, ռազմատենչ ազգայնականության և այլատյացության գաղափարախոսության տարածմանը: 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս այս մեծ տոնի կապակցությամբ:

Հարգելի՛ Աբդուլազիզ Հաֆիզի,

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս նիստն անցկացնելու նախաձեռնության համար, որն, ըստ էության, ԱՊՀ կանոնադրական մարմնի՝ կառույցում նպատակաուղղվածությամբ և հագեցվածությամբ առանձնացող Ուզբեկստանի նախագահության շրջանակներում նախատեսված առաջին միջոցառումն է: 

Համավարակն, իրապես, առաջ է բերում փոփոխություններ ինչպես գլոբալ, այնպես էլ  ազգային մակարդակներում, ներառյալ՝ և՛ ԱՊՀ, և՛ նրա մարմինների գործունեության  համատեքստում:

Այսօրվա դրությամբ Հայաստանում ունենք նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության  ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն՝ առողջացած, և ցավոք, 47-ը՝ մահվան ելքով:

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն, որը մայիսի 4-ից գործում է որոշակի թուլացումներով: Թույլատրված են տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակները՝ պայմանով, որ գործատուները համավարակի տարածման կանխարգելման նպատակով ապահովեն աշխատանքի համապատասխան պայմաններ:

Հայաստանում հասարակությունն աստիճանաբար հարմարվում է համավարակի պայմաններում ապրելուն, և մեր կառավարությունն արդեն իսկ գործարկել է համավարակի բացասական հետևանքների նվազեցմանն ուղղված 17 աջակցության ծրագրեր՝ շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարին հասնող ընդհանուր գումարով:

Վերադառնալով այսօրվա նիստի թեմային: 

Համաձայնեցված հարցերի շուրջ առարկություններ չունենք և մենք պատրաստ ենք աջակցել դրանց։ Միաժամանակ, կցանկանայի առանձին մի քանի խոսք ասել։ Առաջարկված հարցերի ցանկը, տեսականորեն, կարելի է բաժանել երկու խմբի:

Առաջին խմբին պատկանում են այն հարցերը, որոնցով առաջխաղացմանը  կորոնավիրուսային վարակի տարածման դինամիկան ներազդում է նվազ չափով: Դրանց թիվն է դասվում, մեր կարծիքով,  «Մշակութային մայրաքաղաքը» շատ հետաքրքիր նախագիծը, որի իրագործման իրավունքը 2022թ․ կփոխանցվի ղրղզական Կարակոլ քաղաքին։ Այդ շարքին են դասվում նաև այն համաձայնագրերի նախագծերը, որոնք շահագրգիռ պետությունների ձևաչափով կկարգավորեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հումանիտար ականազերծումը, համատեղ (միացյալ) հաղորդակցման համակարգը, ԱՊՀ մասնակից պետությունների՝ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման (վերացման) համար ուղարկվող սահմանապահ և այլ գերատեսչությունների խմբավորման կազմում ներառման համար այդ թվում հայաստանյան կողմից առաջարկվող ստորաբաժանումների կազմավորումների ցանկի արդիականացումը։ 

Դրանք միջպետական փոխգործակցության կարևոր ուղղություն և կարևոր փաստաթղթեր են։

Ի դեպ, գրեթե երկու տասնամյակի ընթացքում ԱՊՀ շրջանակներում տվյալ ուղղությունների վերաբերյալ ընդունված փաստաթղթերի ծավալի վերլուծությունից երևում է, որ դրանք ստորագրողներն այն երկրներն են, որոնք ոչ միայն կազմակերպության, այլև՝ հինգ կամ վեց պետություններ միավորող առավել խորացված ձևաչափերում գործնականում հաստատել են տվյալ ոլորտներում առավել սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը։ 

Ավելին, վերոնշյալ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում աշխատանքը առավել հեռու է գնացել, և գուցե իմաստ ունի դիտարկել այդ շրջանակներում ուժերի կետրոնացման անհրաժեշտությունը:

Ինչ վերաբերում է մեր օրակարգի հարցերի երկրորդ խմբին, ապա դրանց շարքին կարելի է դասել այն հարցերը, որոնց լուծման համար ակնհայտորեն ստիպված կլինենք հաշվի առնել համավարակի գործոնը:

Դրանք են միջազգային երիտասարդական համագործակցության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, զբոսաշրջության, ցանցային համալսարանի և մշակույթի ոլորտում համագործակցության հիմնական միջոցառումներին առնչվող համագործակցային ռազմավարությունները:

Սկզբունքորեն, այս փաստաթղթերը մշակվել են նախկինում ընդունված նմանատիպ որոշումների շարունակականության ապահովմանը համահունչ և հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ մոտ ժամանակներս ստիպված կլինենք ավելի ինտենսիվորեն գործարկել փոխգործակցության հեռահար մեթոդները: Ենթադրում եմ, որ այդ գործոնը կարտացոլվի և հաշվի կառնվի ԱՊՀ ճյուղային համագործակցության համապատասխան մարմինների կողմից միջոցառումների իրականացման միջնաժամկետ ծրագրերի մշակման ընթացքում: 

Այս բարդ շրջանում պետությունների համաձայնեցված գործողությունները, այդ թվում՝ ուղղված կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների համակարգմանը, առավել քան անհրաժեշտ են: Կազմակերպության ձևաչափում, հենվելով տարիների ընթացքում լրամշակված իրավական հիմքին, անհրաժեշտ կլինի շեշտադրումն անել ոչ թե պարզապես տնտեսության, այլ դրա նորարարական բաղկացուցչի վրա, և հաշվի առնելով նոր իրողություններն առաջ մղել մշակութային-հումանիտար համագործակցությունը, փոխգործակցությունը երիտասարդական քաղաքականության, զբոսաշրջության, գիտության և այլ ոլորտներում։

Եվ վերջում, հարգելի Աբդուլազիզ Հաֆիզի, ես ստիպված եմ արձագանքել իմ գործընկերոջ՝ հարգարժան պարոն Մամեդյարովի կողմից բարձրացված հարցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ 

Ես մտադիր չեմ երկար խոսել այս թեմայի շուրջ, մենք շարունակում ենք ինտենսիվորեն աշխատել այդ ձևաչափում: Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, մենք նպատակադրված ենք շարունակել գործնական աշխատանքը, մենք երկու տարի շարունակ իրականացրել ենք այդ գործնական աշխատանքը և մտադիր ենք հետագայում ևս շարունակել այն: Ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքները մերժվում են, և այսօր հնչեցված շեշտադրումները խստագույնս անընդունելի են: 

Այդ հակամարտության հանգուցալուծումը հիմնված է փոխզիջման սկզբունքի վրա: Դա նշանակում է նաև կողմերից որևէ մեկի առավելապաշտական դիրքերի մերժում և այն պարտավորությունների համադրում, որոնք կողմերը ստանձնում են բալանսավորված, ամուր փոխզիջման համար:

Հենց այդ մոտեցմամբ շարունակելու ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հասնելու մտադրությամբ աշխատանքը խաղաղ կարգավորման շրջանակներում:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Աբդուլազիզ Հաֆիզի, Ձեր նախաձեռնության և այսօրվա մեր նիստն անցկացնելու հնարավորության համար: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Սերգեյ Լեբեդևին շատ արդյունավետ աշխատանքի և այս ողջ ժամանակահատվածում մեր աշխատանքի կազմակերպման համար: Ես իրապես բարձր եմ գնահատում դա»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբիո․ Թրամփը պատրաստ է հանդիպել Փեզեշքիանի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներումՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքԻշխանությունն ամեն ինչ անում է՝ ՏԻՄ ընտրություններում վարչական ռեսուրսով ընտրվելու համար. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Պեսկովը մեկնաբանել է Գրենլանդիայի վերաբերյալ համաձայնագրի հնարավոր ստորագրումըԶելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողինԻրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են Անդրանիկ Թևանյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս 3 ամսովՉինաստանը մտադիր է ԵՄ-ի հետ առևտրային վեճերը լուծել խորհրդակցությունների միջոցովՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարըԿրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարություններըԼուլա դա Սիլվա. ԱՄՆ-ը փաստացի զրկել է Վենեսուելային ինքնիշխանությունիցԿրակոցներ Երևանում․ Հղիին տեղափոխել են հիվանդանոց, երեխան մահացել է (տեսանյութ) Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլարՀայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը
Ամենադիտված