Շարապովան թողարկել է սեփական ապրանքանիշի քաղցրեղեն
ԱՄՆ
Երեքշաբթի Ռուսաստանի հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան Նյու Յորքի «Հենրի Բենդել» խանութում ներկայացրել է «Շուգարպովա» (Sugarpova) անունով քաղցրեղեն արտադրող սեփական ընկերությունը։ Նոր ապրանքանիշի մեջ տեսականում մեջ տեղ են գտել 12 տեսակի ծամոն-կոնֆետներ։
Թենիսիտուհու խոսքով՝ Sugarpova-ն ամենահետաքրքիր նախագիծն է, որում ինքը երբևէ մասնակցություն է ունեցել, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Sugarpova-ի ստեղծման վրա աշխատել եմ մեծագույն սիրով։ Ես շատ քաղցրակեր եմ։ Երբ չէի կարողանում խանութներում գտնել այն, ինչ փնտրում էի, որոշեցի ստեղծել սեփական կոնֆետների արտադրությունը, որը դուր կգա այնպիսի աղջինկերին, ինչպիսին ես եմ»,- ասել է Շարապովան։
Կոնֆետները վաճառքի են հանվել միայն ԱՄՆ-ում, սակայն շուտով կհայտնվեն նաև Մեծ Բրիտանիայում։ Նշենք, որ քաղցրեղենը հնարավոր է գնել նաև համացանցի միջոցովով։ Մի տուփ (124 գրամ) կոնֆետի արժողությունը 6 դոլար է։
Հիշեցնենք, որ Շարապովան աշխարհի ամենահարուստ մարզիկներից մեկն է։ Forbes ամսագրի հրապարակած տվյալների համաձայն՝ 2011 թվականին Շարապովայի եկամուտը կազմել է 27.9 միլիոն դոլար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)