Այս տարի Վրաստան է այցելել 408 109 ՀՀ քաղաքացի
Հասարակություն
2012 թվականի վերջին յոթ ամիսների ընթացքում, համեմատած 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 54%-ով,-հաղորդում է Newsgeorgia գործակալությունը։
Վրաստան են այցելել Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Ռուսաստանից: Մասնավորապես Ռուսաստանից այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 81%-ով: Վրաստան այցելածների թվով առաջատարն է Թուրքիան. 107%-ով ավելի զբոսաշրջիկ է այցելել այս տարի:
Երկրորդ տեղում է Ադրբեջանը, իսկ երրորդ տեղում՝ Հայաստանը: Վրաստան այցելել է 408.109 հայ, ինչը 22%-ով ավելի է նախորդ տարվանից:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի