Սրճարանները վտանգավոր են. մատուցողը և՛ փողին է կպնում, և՛ սնունդին
ՏնտեսությունՁեռնոց կրելը դեռևս 100 տոկոսով չի պաշտպանում քաղաքացիներին կորոնավիրուսից: Նման դիտարկում այսօր Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը` հորդորելով սրճարանների աշխատակիցներին հաճախ ախտահանել ձեռքերը:
Պատգամավոր Սոնա Ղազարյանը նկատել է, որ մատուցողները նույն ձեռնոցով և՛ գումարն են վերցնում, և՛ դիպչում սպասքին, և՛ դիպչում տարբեր մակերևույթների, ինչը վարակվելու և վարակելու վտանգը մեծացնում է: