Հայրենական պատերազմի հաղթանակի առթիվ Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին
Արտաքին Քաղաքական
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեր պապերի և հայրերի սխրանքը հաջորդ սերունդների համար հոգևոր ուժի անսպառ աղբյուր է հանդիսանում: Խորապես համոզված եմ, որ Ուզբեկստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, որն ամրապնդվել է փոխադարձ բարեկամության դարավոր կապերով, հետագայում ևս կընդլյանվի ու կզարգանա»,- մասնավորապես ասվում է Ուզբեկստանի նախագահի ուղերձում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)