«Դոմոդեդովոյից» Երևան հերթական չարտերային չվերթը մայիսի 17-ին է. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
ՀայաստանՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:
«Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։
Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):
Քաղաքացիների՝ ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։
Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով։
Ավիատոսմեր ձեռք բերելու համար անհրաժեշտ է մոտենալ օդանավակայանի N94 տոմսարկղ (ժամը՝ 11:00-ից սկսած):
Հաշվառումը կմեկնարկի ժամը՝ 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)»,-նշված է դեսպանատան տարածած հաղորդագրությունում։