Կապանի ՀԿ–ները քննադատում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փակ գործելաոճը
Հասարակություն
ԶՊՄԿ ՓԲԸ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով /Ողջի գետում ավելի քան 12 ժամ պոչեր էին հոսում/ Կապանում գործող ՀԿ-ները կազմակերպել են քննարկում, որի նպատակն է եղել Սյունիքի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներից ստանալ համապատասխան պարզաբանումներ: Սակայն Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության և ԶՊՄԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել քննարկմանը: Տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու, բնապահպանության տեսչության կողմից վթարի հետևանքների հաշվարկման հասարակական վերահսկելիությունն ապահովելու նպատակով, առաջիկայում համապատասխան հարցադրումներով մի շարք ՀԿ–ներ դիմելու են ՀՀ բնապահպանության նախարարությանը, որոնք համոզված են, որ հասարակական վերահսկողության բացակայության դեպքում շրջակա միջավայրին հասցված վնասի իրական պատկերը չի ներկայացվի, ուստի իրենք հետևողականորեն վերահսկելու են ողջ գործընթացը:
«Մենք քննադատում ենք ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը և կոչ ենք անում հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ»,– ասված է մի շարք ՀԿ–ների տարածած համատեղ հաղորդագրության մեջ, որի տակ ստորագրել են.
“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ՝ Արմեն Փարսադանյան
“Ազատամարտ” Կոմիտեի նախագահ՝ Խորեն Հարությունյան
“Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա” ՀԿ
Սյունիքի մասնաճյուղի նախագահ՝ Արշավիր Խալափյան
“Կապանի Օրհուս բնապահպանական տեղեկատվական հասարակական կենտրոն”-ի համակարգող՝ Աշոտ Ավագյան
“Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ նախագահ՝ Քրիստինա Սաղաթելյան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը