Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց կաթողիկոսին
Հասարակություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Դրանում մասնավորապես ասված է.
«Վեհափառ Տեր,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ' ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ' Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը