Թռչնի գրիպի դեմ պատվաստումներ չեն իրականացվում
Հասարակություն
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ են իրականացվում:
ՀՀ առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում՝ ՀՀ Կոտայքի մարզի Լուսակերտ համայնքում բնակչության շրջանում ինչպես սեզոնային, այնպես էլ թռչնի գրիպի դեմ կանխարգելիչ պատվաստումներ չեն իրականացվում, քանի որ համաճարակային իրավիճակը նշված հիվանդությունների առումով հանգիստ է, համաճարակային ցուցում չկա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը