New York Times. ԱՄՆ Պետդեպարտամենտը զգուշացնում է
ԱՄՆ
ԱՄՆ պետդեպարտամենտը այսօր իր տարածած հաղորդագրության մեջ ԱՄՆ քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ հնարավոր վտանգը գալիս է Սպիտակ Տան այն հայտարարությունից, որով ԱՄՆ գլխավոր դատախազը Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանի սպանության կազմակերպման և ֆինանսավորման մեջ մեղադրել էր Իրանին։ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ ահաբեկչությունները ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ կարող են իրականացվել ինչպես Ամերիկայում, այնպես էլ այլ երկրներում: ԱՄՆ պետդեպը 1984 թվականից սկսած Իրանին համարում է ահաբեկչությունների «Պետական հովանավոր»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)