Հերման Քեյնը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ 2012 թ.-ի նախագահական ընտրություններին
ԱՄՆ
Հանրապետական կուսակցության թեկնածու Հերման Քեյնը հայտարարել է, որ չի մասնակցելու ԱՄՆ 2012 թ.-ի նախագահական ընտրություններին: Հաղորդում է "BBC" լրատվականը:
Ըստ Քեյնի՝ այս որոշումը կապված է իր հասցեին հնչած մեղադրանքների հետ. նրան մեղադրել էին սեռական բռնությունների և ամուսնական դավաճանության մեջ:
Քեյնը նշել է, որ այդ մեղադրանքները բացարձակապես հիմնավորված չեն և իրականության հետ ոչ մի կապ չունեն, սակայն այս ամենը բարոյապես վնասել է իրեն՝ մարդկանց մոտ գցելով իր վարկանիշը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Քեյնը հավաստիացնում էր, որ կմասնակցի նախագահական ընտրություններին՝ անկախ ամեն ինչից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)