Մեքսիկայի արևմուտքում հայտնաբերվել են անհայտ գերեզմաններ
Աշխարհ
Մեքսիկայի արևմուտքում գտնվող Միչոական նահանգում հայտնաբերվել է 6 գերեզման, որոնցում եղել են մարդկային ոսկորներ։ Այս մասին հայտնում է BBC–ն։
Իշխանությունների վարկածով՝ գերեզմաններում եղել են նարկոմաֆիայի զոհերի մնացորդներ, որոնք, հավանաբար, տեղացի գործարարներից են եղել։ Գերեզմանների կողքին հայտնաբերվել են 2 ինքնաշեն վառարաններ, որոնցում, ամենայն հավանականությամբ, այրել են դիակները։
Նշենք նաև, որ Միչոական նահանգում իր գործունեությունն է ծավալել մի հայտնի հանցագործ խմբավորում, որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով և դրամաշորթությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ