«Առավոտ». Կապանում կանխատեսում են քաղաքապետի թեժ ընտրություններ
Հայկական Մամուլ
Սեպտեմբերի 9-ին Կապան քաղաքում կկայանան ինչպես ավագանու, այնպես էլ' քաղաքապետի ընտրություններ: Նախընտրական քարոզարշավը, ըստ օրենքի, պետք է մեկնարկի այսօրվանից' օգոստոսի 22-ից և շարունակվի մինչև սեպտեմբերի 7-ը: Սակայն երեկ' քարոզարշավի մեկնարկից մեկ օր շուտ, Կապանում արդեն տեղադրվել է քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Աշոտ Հայրապետյանի քարոզչական պաստառը, ում թեկնածությունը պաշտպանող հայտարարությամբ նախորդ օրը հանդես էին եկել ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենն ու Սյունիքի մարզպետը: Սակայն, ըստ լուրերի, սոցհարցումների արդյունքներով առաջատար է Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանը:
Կապանում կանխատեսում են քաղաքապետի թեժ ընտրություններ, որտեղ հիմնական պայքարը պետք է ընթանա գործող քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանի և ՀՀԿ-ից առաջադրված թեկնածու Աշոտ Հայրապետյանի միջև: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցկու իրավունք ունեցող բնակիչների թիվը Կապանում հասնում է 30,581-ի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին