«Ժողովուրդ».Մասիսի կրակոցների դեպքի քրգործը տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք
Հայկական Մամուլ
Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած կրակոցների գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Արտաշատի քննչական բաժանմունքը. գործը Մասիսի բաժանմունքից այնտեղ է տեղափոխվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պատճառն այն է, որ Մասիսի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը վիճաբանության մյուս կողմի' ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի բարեկամն է: Այս գործով մեղադրվող Վոլոդյա Դալլաքյանի հայրը' ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը, թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները' ասելով. «Տեղափոխել ենք գործը, որովհետև միակողմանի քննություն էր տարվում»: Թերթի հարցին, թե այսքանից հետո արդյոք ինքնաբացարկ կհայտնի, նա պատասխանել է. «Ես դրել եմ ու պայքարում եմ: Ոչինչ չի կարող դրան խանգարել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին