«Հրապարակ». Սուրիկ Խաչատրյանն ու Մաքսիմ Հակոբյանը ժողով են արել ու հայտարարել Կապանի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուին
Հայկական Մամուլ
Կապանում քաղաքապետի ընտրությանն ընդառաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի՝ ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանը մարզկենտրոն Կապանում' մարզպետարանում ժողով են արել քիչ թե շատ ակտիվ անձանց ու գործարարների մասնակցությամբ և հայտարարել, որ ՀՀԿ-ն Կապանի քաղաքապետի ընտրությունում թեկնածու է առաջադրել («Հայփոստ» ՊՓԲԸ Կապանի փոստային մասնաճյուղի տնօրեն, 41-ամյա Աշոտ Հայրապետյան), և 2008-ից քաղաքապետ Արթուր Աթայանն այլևս անելիք չունի: Մարդկանց, սակայն, ավելի շատ զայրացրել է ոչ թե պետական շենքը' մարզպետարանը, կուսակցական շահին ծառայեցնելու փաստը, այլ այն, որ գորիսեցին (մարզպետը) և քաջարանցին (գործարարը) նստել-որոշել են, թե Կապանում ով անելիք ունի կամ չունի և ով պիտի քաղաքը ղեկավարի: Նրանք հայտարարում են, որ Արթուր Աթայանը կապանցիների սրտով է, և միայն մարզպետագործարարական այս հարկադրանքը բավական է, որպեսզի քաղաքի բնակիչները ձայն տան հենց Արթուր Աթայանին: «Հրապարակը» հիշեցնում է, որ սեպտեմբերի 9-ին կայանալիք Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է երեք թեկնածու' Արթուր Աթայանը, Աշոտ Հայրապետյանը և Գագիկ Աթաջանյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին