«Ժողովուրդ». ՀՀԿ-ն որոշել է Գավառի քաղաքապետի պաշտոնը դարձյալ շնորհել ՄԱԿ անդամ Գուրգեն Մարտիրոսյանին
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքի քաղաքապետի պաշտոնը դարձյալ շնորհել Գուրգեն Մարտիրոսյանին:
«Ժողովուրդը» հիշեցնում է, որ Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության միակ քաղաքապետն է, որը Միավորված աշխատանքային կուսակցության անդամ է: Ու քանի որ ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակով խորհրդարան մտավ, ուստի կարելի է ասել' Մարտիրոսյանը «միջնորդավորված» ԲՀԿ-ական է: Բայց դա չի խանգարել ՀՀԿ-ին, որպեսզի սատարի նրա թեկնածությունը կամ առնվազն չխանգարի վերընտրությանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին