«Ժողովուրդ». Որտե՞ղ են հանգստացել Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը
Հայկական Մամուլ
Մոնակոն վերջերս դարձել է հայ պաշտոնյաների ամենասիրած էլիտար հանգստավայրը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների' այս ամառ Մոնակոյում են հանգստացել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, նրա խնամին' ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նույն աղբյուրների փոխանցմամբ' Ծառուկյանն ու Աբրահամյանը Մոնակոյում հանգստանալիս պարբերաբար հանդիպումներ են ունեցել: Առայժմ միայն Հ. Աբրահամյանն է վերադարձել հանգստից, երեկ էլ անձամբ այցելել էր «Հաղթանակ» զբոսայգու դիմաց Աժ շենքի նմանությամբ կառուցվող իր առանձնատուն'շինարարության ընթացքին հետևելու:
Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Ծառուկյանն ընտանիքի հետ հանգստանում է արտերկրում, բայց թե որտեղ' չմանրամասնեց: Տոնոյանը հերքեց միայն Մոնակոյում լինելու և այնտեղ Հ. Աբրահամյանի հետ հանդիպելու լուրը: Ինչևէ, Ծառուկյանն այսօր կվերադառնա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին