«Ժողովուրդ». Ինքնասպանության նախօրեին Հայրապետյանը բարձր տրամադրություն է ունեցել
Հայկական Մամուլ
Օգոստոսի 18-ին ինքնասպանություն գործած հայտնի գործարար Միշա Հայրապետյանի մահը ծանր հարված էր նաև նրա աշխատողների համար: «Ժողովուրդ »-ի հետ զրույցում նրանցից շատերը պնդել են, որ ինքնասպանության նախօրեին Հայրապետյանն իրեն սովորականի նման է պահել: Ավելին, ունեցել է բարձր տրամադրություն:
Թերթը հիշեցնում է, որ նշված օրը Ազատամարտիկների 183 (նախկին Դիմիտրով) հասցեում հրազենով ինքնասպան էր եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյա-նը (Քալանթարյանը): Քալանթարյան ազգանունը նրա պապական ազգանունն է. Հայրապետյանները 7 եղբայր են, որոնց ազգանունները տարբեր են:
Թերթը նշում է, որ Հայրապետյաններին են պատկանում Երևանի գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը, «BMW» խանութների ցանցը, «Nokia» հեռախոսների հայաստանյան ֆիրման և այլն: Մ. Հայրապետյանի թոռնուհին վերջերս ամուսնացել էր Սերժ Սարգսյանի եղբոր' Սաշիկ Սարգսյանի որդու հետ: Բայց, չնայած դրան, վարկածներ էին շրջանառվում, որ ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ըստ այդմ, Փայլակ Հայրապետյանին Աշոտ Սուքիասյանն ինչ-որ նախագիծ է առաջարկել, որին մասնակցելով' Հայրապետյանների ընտանիքը մեծ վնասներ է կրել: Իսկ, Սուքիասյանը Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկն է:
Ինչևէ, երեկ տեղի ունեցավ Գաջի գործարանի տնօրեն Միշա Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը: Աշխատակիցները մահացածին հենց գործարանում հրաժեշտ տվեցին: 50-ամյա Մամիկոնի համար իր ղեկավարի մահը մեծ կորուստ էր ու նաև հանելուկ: Մամիկոնը թերթին պատմել է, որ Միշան ինքնասպանությունից առաջ սովորականի նման էր, բարձր տրամադրությամբ: «Նույնիսկ իր ծնունդից' օգոստոսի 3-ից առաջ գառ մորթեց ու բոլորին հյուրասիրեց լավ աշխատելու համար: Չենք հասկանում, թե ինչ եղավ այդ մի օրվա մեջ»,-ասել է Մամիկոնը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին