«Հայկական ժամանակ». Մարգար Օհանյանի եղբայրը հաստատել է, որ Օհանյանը Սերժ Սարգսյանին ներման խնդրագիր է գրել
Հայկական Մամուլ
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ ինքը շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, վեց տարվա ազատազրկման դատապարտված Մարգար Օհանյանը ներման խնդրագիր է գրելու Սերժ Աարգսյանին: Երեկ պարզվել է, որ դիմումն արդեն գրված է:
Այս տեղեկությունը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է Մարգար Օհանյանի եղբայրը' Մեծամորի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը: «Անձամբ նրա հետ չեմ խոսել, բայց իմ իմանալով' գրել է»,- ասել է նա: Անցյալ ամառվանից անազատության մեջ գտնվող Օհանյանը դատական վերջին նիստում ընդունել էր իր մեղքը պետության առաջ, իսկ դատավճռի կայացումից հետո' չէր բողոքարկել: Մարգար Օհանյանը մեղադրվում էր բենզինի յուրացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: «Շաբաթներ առաջ տեղեկացրել էինք, որ Սերժ Մարզպանին ներման խնդրագիր է գրել նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը»,- եզրափակում է «ՀԺ»-ն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին