ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ 1 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանին
ՀայաստանԱՄՆ կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, լրացուցիչ $1 միլիոն կհատկացնի Հայաստանին:
Այս մասին հայտնել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության առաքելությունը Հայաստանում եւ նշել, որ այդ գումարն ուղղվելու է COVID-19 համավարակի դեմ պայքարին։
Այս աջակցությունը նախորդի հետ միասին կուղղվի հետևյալ խնդիրների լուծմանը․
-Պատրաստել լաբորատոր համակարգերը
-Ակտիվացնել դեպքերի հայտնաբերոմը և իրադարձությունների վրա հիմնված հսկողությունը
-Աջակցել տեխնիկական մասնագետներին` բարելավելու արձագանքման և պատրաստվածության մակարդակը
-Խթանել ռիսկերի հաղորդակցումը
Նշվում է, որ մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մոտ $2,7 միլիոնի ֆինանսավորում՝ աջակցելու Հայաստանին առավել արդյունավետ արձագանքելու COVID-19 համավարակին։