Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառել Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի Վաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումը Repubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային «Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետո Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է Տանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերել Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար 2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում 

Դաշնակիցների հնարավորությունները ուսումնասիրելուց հետո Տեր-Պետրոսյանը որոշում կկայացնի. Լևոն Զուրաբյան

Քաղաքական

Ստորև ներկայացնում ենք «Հայկական ժամանակ» օրաթերթի հարցազրույցը ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ

-Պարոն Զուրաբյան, երեք շաբաթից ՏԻՄ ընտրություններն են, Հայ ազգային կոնգրեսը որոշե՞լ է, թե որտեղ ում է սատարելու։

- Հայաստանում ընտրություն գոյություն չունի, և լավագույն ապացույցը վերջին ԱԺ ընտրություններն են, որոնցում մոտ 500-700 հազար ձայն կեղծվել է։ Ընդ որում, կեղծիքների ծավալը, կաշառքը, ահաբեկումներն ավելի ազդեցիկ են տեղական ընտրությունների ժամանակ։ Նախագահական ընտրություններում կեղծիքի, կաշառքի, ահաբեկման էֆեկտիվությունը նվազեցվում է։ ՏԻՄ ընտրություններն ամենախոցելին են այս առումով։ Սա մենք հաշվի ենք առել և Կոնգրեսի մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին թողել ենք տեղական կառույցների նախաձեռնությանը։ Մենք գիտենք, որ ընտրությունները անհուսալիորեն կեղծվելու են, բայց եթե ինչ-որ տեղերում ինչ-որ մարդիկ շանս տեսնում են իրենց համար, պատրաստ ենք աջակցել։

- 400 համայնքից քանիսու՞մ թեկնածու ունեք։

-Ավագանու մոտ 90, համայնքապետի՝ մոտ 30։

-Գյումրիում քաղաքապետի դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը հայտարարել էր, թե ակնկալում է, որ ընդդիմությունն իրեն է սատարելու։ Կոնգրեսը Գյումրիում ո՞ր թեկնածուին է սատարելու։

-Դեռ քննարկում ենք մեր տեղական կառույցի տրամադրած ինֆորմացիան, բայց միանշանակ է, որ չենք պաշտպանի որևէ թեկնածուի, որին պաշտպանում է ՀՀԿ-ն։

-Այսինքն, Սամվել Բալասանյանին չեք սատարելու։

-Եվ ուրեմն, կարող ենք անցնել հաջորդ հարցին։

-Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին:

-Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ և անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է:

-ՀԱԿ ակտիվիստներին դատապարտելու վճռից հետո դատախազության մոտ վերականգնվել են ակցիաները, բայց Կոնգրեսի վերնախավից շատ քչերն են մասնակցում այդ ակցիաներին, Կոնգրեսն իր մարտավարությունից ետին պլա՞ն է մղել փողոցային ակտիվ պայքարը։

-Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրողությանը։ Եթե այսօր փողոցում կա մի ուժ, որ ակտիվ է, Դա ՀԱԿ-ն է։ Կոնգրեսը ապացուցել է և առաջին ուժն է, ով ապացուցում է, որ կարելի է գործել խորհրդարանում, օգտագործել ԱԺ ամբիոնը քաղաքական պայքարի համար, բայց նույնքան հավասար շարունակել նաև պայքարը փողոցում։ Իշխանությունն ակնկալում էր, և մեր խորհրդարանական ուժ դառնալու հանգամանքը նշանակելու է ավարտ մեր փողոցային պայքարի, և շատ ուժեր հույս ունեին, որ այդ պայքարի դրոշը վերցնելու են իրենց ձեռքը։ Դատ տեղի չունեցավ։ Այսօր այդ դրոշը վստահելիորեն գտնվում է Կոնգրեսի ձեռքում, որվհետև ՀԱԿ-ը շարունակում է մնալ իշխանությունների կողմից չկառավարվող, անվերահսկելի, վճռական արմատական ընդդիմություն։ Իսկ ժողովուրդը հավատում է միայն նման ընդդիմությանը և երբեք հրապարակային պայքարի դուրս չի գա իշխանությունների կողմից վերահսկվող, ֆինանսավորվող և նրանց խաղերը խաղացող ուժերի հետ։

-Վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ սեպտեմբերին հանրահավաք է լինելու, արդեն որոշվա՞ծ է օրը:

-Օրը դեռ որոշված չէ, բայց կարող եք չկասկածել, որ այդ տեղեկությունը իրողություն կդառնա:

- Ո՞վ է լինելու Հայ ազգային կոնգրեսի նախագահի թեկնածուն, և հնարավոր համարո՞ւմ եք, որ Կոնգրեսը այլ թեկնածուի պաշտպանի:
- Կարծում եմ, խնդիրը պետք է այսպես ձևակերպել' ո՞վ կարող է որպես թեկնածու ամենաուժեղ մարտահրավերը նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին, և եթե հարցը այդպես ենք դնում, պատասխանն էլ ակնհայտ է' պետք է լինի մարդ, որն ունի ամենահզոր կոնսոլիդացիոն պոտենցիալը, այսինքն, կարող է իր շուրջը իր հեղինակությամբ միավորել առավելագույն չափով քաղաքական ուժերի, լիդերների, պետք է լինի մի մարդ, որը կապահովի այն, որ Հայաստանում շարունակի գործել ընդդիմություն, որն անկաշառ է, անվերահսկելի է, անկառավարելի է իշխանությունների համար: Մենք հիմա ունենք այդպիսի ընդդիմություն. 2007-ին չենք ունեցել, հիմա ունենք, և սա ամենամեծ արժեքն է, որը պետք է պաշտպանել, որովհետև եթե իշխանություններին հաջողվեց այս համախմբումը մասնատել, ուրեմն' նորից վերադառնալու ենք նույն իրավիճակին, երբ իշխանությունները լիովին վերահսկում են ընդդիմությանը և այնպես անում, որ ընդդիմությունը որևէ մարտահրավեր իշխանության համար չի հանդիսանում: Մեր թեկնածուն պետք է լինի այդպիսի մարդ, որ կարողանա ապահովել ընդդիմության հզորությունը և միասնությունը: Եկեք, եթե դեռ չենք գտել նման թեկնածուի, գտնենք:

-Ո՞վ է այդ թեկնածուն:
-Ինձ թվում է, այս 4-5 տարվա փորձը պետք է բավարար լիներ այդ հարցին պատասխանելու համար:

-Կարո՞ղ ենք միանշանակ ասել որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելու է:
-Ինքը պետք է որոշում ընդունի, նա այդ որոշումը կընդունի ըստ երևույթին սեպտեմբերին, հոկտեմբերին, երբ մանրամասն ուսումնասիրի իր ոեսուրսային հնարավորությունները, քաղաքական դաշնակիցների հնարավորությունները, ստեղծված միջազգային իրավիճակը, ՀՀ ներքաղաքական իրավիճակի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, և կշռադատելուց հետո վերջնական որոշում կընդունի: Իմ կարծիքով, նա այդպես է վարվում, որովհետև լուրջ քաղաքական գործիչ է և իր խնդիրը ՀՀ շահերից բխող որոշում կայացնելն է: Իմ և իմ թիմակիցների խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ մենք կարողանանք ինչքան հնարավոր է' նպաստավոր պայմաններ ստեղծել նրա դրական որոշման կայացման համար:

-Իսկ եթե չառաջադրվի, կա՞ որևէ այլ թեկնածու' ձեր ասած հատկանիշներով:
-Ես հիմա այդ հարցի քննարկումը համարում եմ անիմաստ:

-Իսկ կարո՞ղ ենք միանշանակ ասել, որ այլ քաղաքական ուժի թեկնածուի Կոնգրեսը չի սատարելու։

-Ես նման նախադրյալ հիմա չեմ տեսնում, որ Կոնգրեսից դուրս որևէ քաղաքական ուժի թեկնածուի մենք սատարենք, որովհետև սովորական շարքային քաղաքական ուժ չէ, Կոնգրեսի գոյությունը արդեն կայացած համախմբում է, և այդ պատճառով ավելի հավանական եմ համարում, որ մեր թեկնածուն անպայման կլինի Կոնգրեսից։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Volkswagen-ը ցանկանում է չինական ծրագրային տեխնոլոգիաները Եվրոպայում կիրառելԵթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայիՎաղը կդադարեցվի Լոռու մարզի՝ Այգեհատ և Օձուն գյուղերի ջրամատակարարումըRepubblica. Իտալիան գրեթե մեկ տարի ռազմական օգնություն չի ուղարկել Ուկրաինային«Տիեզերական մեդուզա» Չինաստանի երկնքում․ ինչ է տեղի ունեցել հրթիռի արձակումից հետոՍաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցելԳեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել էՏանզանիան վերջին տասը տարվա ընթացքում առաջին անգամ բնական գազի նոր պաշարներ է հայտնաբերելԵթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով Իլոն Մասկի մասին ֆիլմը կինոթատրոններում հավաքել է ընդամենը 572 հազար դոլար2027 թվականը ամեն ինչ կփոխի. ի՞նչ կբերի Հրե Այծի տարին և ինչի՞ պետք է պատրաստվել Ճակատագիրը անակնկալ է պատրաստել. 2 կենդանակերպի նշանների նոյեմբերին անհավանական վերելք է սպասվում Ֆինլանդիայի նախագահը պատմել է Պուտինի հետ հեռախոսազրույցի նախապատրաստման մասին Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էՌուսաստանն ու Իրանը պայմանագրեր են կնքել 8 ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալԹրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն ՀՀ խաղաղության ձգտումը համահունչ է տարածաշրջանի մյուս երկրների նպատակներին․ Իտալիայում ՀՀ դեսպանՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել Քասախ գյուղում գnղություններ կատարած տղամարդը կալանավորվել էՆիդեռլանդների սաֆարի պարկում ընձառյուծը հոշոտել է 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող աշխատակցուհուն ՔՊ վարչության նիստում ամփոփվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքներըԵրեք տարի առանց ջրի, գազի ու էլեկտրականության․ Օլեշկիում հրադադար է սկսվելՓողոց ենք դուրս գալու մեկ անգամ ու վերջ. մեր ծրագրերի մասին նախապես չենք ասելու. Միքայելյան (տեսանյութ) Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել էԽամենեին հայտարարել է պատերազմի դադարեցման համար երկրի պայմանները կատարելու անհրաժեշտության մասինՀՀ ՆԳ նախարարն Իտալիայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Մոլդովայի գործընկերների հետԸնտանեկան բռնության դեպքերում տուժողը չպետք է ստիպված լքի իր տունը․ ՆԳ նախարարՄբապեն ներողություն է խնդրել Չինաստանից Մաո Ցզեդունի մասին իր կատակի համարՌուսաստանը դեռ չի քննարկում, թե ով կներկայացնի Եվրոպան Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ ՈւշակովՀայաստանն ապամոնտաժելու են. Սահմանադրությունը փոխելու մասին (տեսանյութ) Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ ՊապոյանՀՀ–ում հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության ծավալը նվազել է 4.8 տոկոսով. վիճակագրական կոմիտեԿեղծ օգտահաշիվներ՝ ՔՏՀԱՏՄ ղեկավարի անունովՖրանսիացի դպրոցականները հրաժարվել են դադարեցնել բողոքները՝ չնայած կառավարության զիջումներինԻրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ ԱբովյանՆեյմարը հեռացվել է խաղադաշտից՝ ձեռքով բերանը փակելու համարՀաքերները կոտրել են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի էլեկտրոնային փոստըՀայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհինԼավրովը ռուսական դիզվառելիքի գործարքը ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համարել է գործնական պայմանավորվածությունԹրամփին մեղադրել են բռնաբարության մեջ«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ) Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում. ԲԸՏՄ Դուք չեք կարող հարգել ձեր որևէ մի այլախոհի անմեղության կանխավարկածը. Վարդևանյան (տեսանյութ) Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարըՏեղյակ չենք՝ քանի հայ է ձերբակալվել, դաշնային իշխանությունները մեզ հետ չեն համագործակցում. Գլենդելի քաղաքապետ Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ) Մեղադրական վերդիկտ՝ դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի նկատմամբՊուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Պուտինի խաղաղության պայմանը, Թուրքիայի դեմ դաշինքը․ աշխարհը նոր լարվածության շեմին (տեսանյութ) Նիդերլանդները ողջունում է ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը
Ամենադիտված