Երևանի քաղաքապետն այցելել է գեղանկարիչ և քանդակագործ ուսանողների մրցույթ-ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նկարիչների միությունում տեղի ունեցած գեղանկարիչ և քանդակագործ ուսանողների մրցույթ-ցուցահանդես:
Քաղաքապետը շրջել է ցուցասրահում և ծանոթացել երիտասարդներ արվեստագետների աշխատանքներին:
Հայաստանի հանրապետական կուսակցության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կազմակերպած ուսանողական ցուցահանդեսին մասնակցել են բազմաբնույթ ցուցադրությունների, միջազգային մրցույթների մասնակից, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի՝ գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի և կերամիկայի բաժիններում ուսանող երիտասարդ ստեղծագործողներ:
Մրցույթ-ցուցադրությունն ավարտվել է բուհի մոդելավորող ուսանողների ստեղծած հագուստների ցուցադրությամբ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում