Ժամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ) Մոսկվան ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել Ուկրաինային ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ «Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել 65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ) Օգոստոսի կեսին ձեզ հաջողություն է սպասվում. 3 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կզգան հարստության և փողի առատության աճ «Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Գողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ ՀԴԲ․ ԱՄՆ-ում սպանությունների մակարդակը հասել է 20 տարվա նվազագույնին, բռնի հանցագործությունը ռեկորդային տեմպերով նվազել է ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով Արտակարգ իրավիճակ Սևանում. Մանրամասներ Եվրոպայի Մ20 առաջնության վերջին տուրից առաջ երեք հայ շախմատիստ՝ առաջատարների խմբում 

Գոգյանի գործունեությունը երկու տարի շարունակ ամբոխահաճությունից այն կողմ չի անցել. Դիանա Գալոյան

Գիտություն և Մշակույթ

Օրեր առաջ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը հրաժարական տվեց ու հեռացավ պաշտոնից։ Հեռացման պատճառների մեջ նա նշեց, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են: Իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նա նաև նշել էր, թե պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և, որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել։ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ: Նա Գոգյանի՝ իրեն ուղղված մեղադրանքը բարոյական քայլ չհամարեց:

«Այդ ոլորտում Գոգյանն անկարող գտնվեց աշխատել և որևէ բարեփոխման հասնել: Իսկ սեփական անհաջողությունները կապել մեկ անձի հետ, հրաժարականը կապել ինձ հետ, բարոյական չեմ համարում: Եթե ցանկություն ունենար փոփոխություն անելու, ոչ վերևները, ոչ ներքևները չէին խանգարի իրեն»,-ասում է Գալոյանն ու ավելացնում, որ ԲՈԿ-ի կանոնադրությունը բավականաչափ լիազորություններ է տալիս անկախ գործել ու բարեփոխումներ իրականացնել, սակայն Գոգյանի գործունեությունը երկու տարի շարունակ ամբոխահաճությունից այն կողմ չի անցել:

Գոգյանը Գալոյանի նշանակումից ի վեր պնդում է, որ նրա դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, իսկ դրանք, փոխարենը ԿԳՄՍ նախարարության համար քննարկման թեմա դառնան, ընդհակառակը՝ դարձել են հովանավորչության առիթ ու պատճառ:

«Ինձ փոխնախարարի հետ են կապում, այո, Գրիշա Թամրազյանին ես ճանաչում եմ 13 տարի և նրա հետ ես պայքարի բավական երկար ճանապարհ եմ անցել: Այս փոքր երկրում մարդ ճանաչելը կարծում եմ հանցագործություն չէ, և ամեն րոպե շահարկել, որ կան ծանոթներ, տեղին չէ: Իսկ գրագողության մասին հայտարարությունները հնչեցին միայն օդում, և այդպես էլ չդարձան մշակված փաստաթղթեր: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ գիտական աշխատանքին, ապա հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը՝ որակելով այն որպես լուրջ գիտական ներդրում տնտեսագիտության մեջ»,-եզրափակեց ռեկտորի պաշտոնակատարն ու վստահեցրեց, որ ինքը վայելում է տնտեսագիտական համալսարանի շահառուների համակրանքն ու աջակցությունը, և դա է պատճառը, որ ես շարունակում եմ պաշտոնավարել:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նեթանյահուն կարող է ընտրություններում կորցնել Թրամփի աջակցությունըԳլուշակովը Դակուի տեղափոխությունը «Սպարտակ» «միջուկային ռումբ» է անվանելԺամանակը երբ գա, դու էլ չնեղանաս․ ժողովուրդը իր տեղը ցույց կտա (տեսանյութ) Մոսկվան ԱՄՆ-ից և Թուրքիայից պարզաբանումներ է խնդրել Ուկրաինային ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման վերաբերյալ «Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել Ուկրաինան կարող է հայտնվել լիակատար շրջափակման մեջ65 տարեկանը պաշտոնի համար խոչընդոտ չէ. Ծնկի ենք բերել աշխարհի ամենազինված բանակին․ ԻՀՊԿ (տեսանյութ)Ավստրալիայում հուղարկավորել են 5-ամյա աղջկան, որի սպանությունից հետո զանգվածային բախումներ էին սկսվելՖինլանդիան քննարկում է Ֆրանսիայի միջուկային հովանու ընդլայնումը. ԱԳ նախարարԻրավաբանը բացատրել է՝ ինչ անել, եթե բանկը գումար է գանձել ուրիշի պարտքի դիմացԱյսօր դերասանուհի Աիդա Կարապետյանի հարսանիքն է (տեսանյութ)Փորձագետը հնարավոր է համարել Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումըՄասնագետները խորհուրդ են տվել՝ ինչպես սնվել աշնանն ընդառաջՀայտնի է դարձել Կրասնոյարսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորների հետագա ճակատագիրըԿիևում համալսարանի աշխատակցին տուգանել են ռուսերեն խոսելու համարԱՄՆ-ը կարող է ոչնչացնել Իրանը. ԹրամփՕգոստոսի կեսին ձեզ հաջողություն է սպասվում. 3 կենդանակերպի նշանների ներկայացուցիչները կզգան հարստության և փողի առատության աճ Մասնագետը խորհուրդներ է տվել՝ ինչպես կրճատել ծախսերը«Նիկոլ Փաշինյանն ունի մեկ էական մտավախություն՝ կապված Արևմուտքի հետ»․ Հակոբ Բադալյան Լրատվամիջոցները հաղորդել են ՆԱՏՕ-ի` Ուկրաինայի վրա հարձակման մասինՊուտինը օգոստոսի 18-ին կհանդիպի Մյանմայի ղեկավարի հետԳողություն՝ Երևանի «Ֆաբրիկա» ռեստորանից. կասկածյալի ինքնությունը հայտնի է Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ Հրթիռային հարվածից հետո Կրիվոյ Ռոգի մի մասը հոսանքազրկվել էԱՄՆ Կոնգրեսի անդամները կարող են աշնանը այցելել ՌուսաստանՌԴ-ում արձագանքել են ՆԱՍԱ-ի՝ Ղրիմը Ռուսաստանի կազմում պատկերող քարտեզինՀԴԲ․ ԱՄՆ-ում սպանությունների մակարդակը հասել է 20 տարվա նվազագույնին, բռնի հանցագործությունը ռեկորդային տեմպերով նվազել է ՀԱՊԿ-ում տենց էլ չհասկացան,որ ձեւական ու ֆորմալ հայտարարություններով կազմակերպությունը չես ուժեղացնի. Շարմազանով «Զենիթի» ֆուտբոլիստ Յուրի Գորշկովը տեղափոխվել է «Կռիլյա Սովետով»Ռուսաստանում Սեուտայի միգրացիոն ճգնաժամը կապել են Եվրոպայի քաղաքականության հետԱրտակարգ իրավիճակ Սևանում. Մանրամասներ Պակիստանը շարունակում է միջնորդական ջանքերը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կարգավորելու համարԲեռլինում կինը հրդեհի պատճառով ստիպված է եղել ցատկել 11-րդ հարկի պատուհանիցՄասնագետը նշել է կատուների հիվանդության ոչ ակնհայտ նշանները Գիտնականները պլաստիկ թափոնները վառելիքի վերածելու նոր տեխնոլոգիա են մշակելԻտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված աշխատանքներըԽմելու ջրի մաքրմամբ զբաղվող ձեռնարկության աշխատակցի մոտ տուբերկուլոզ է հայտնաբերվելԵվրոպայի Մ20 առաջնության վերջին տուրից առաջ երեք հայ շախմատիստ՝ առաջատարների խմբումՔՊ-ական Մհեր Ախտոյանի մորը ոստիկանները Մերձավանից տեղափոխել են․ ի՞նչ է կատարվել«Այլևս չենք հանդուրժում»․ Աննա Հակոբյանի ուղերձը կանանցՈւթոտնուկների մասին 10 զարմանալի փաստ, որոնց դժվար է հավատալՈւկրաինայի նախկին վարչապետը հայտարարել է ԶՈւ մատակարարումների խափանման մասինԿենդանաբանական այգում պումաների զույգը երեք ձագ է ունեցել. ՌԴՓաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններինՌուսաստանը կարող է տիեզերք ուղարկել Ինդոնեզիայի տիեզերագնացինՂրիմում պեղումների ժամանակ հայտնաբերվել է վաղ բյուզանդական եզակի խճանկար«Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի քաղաքականությունը»․ Իրանի ԱԳՆAI-ն դուրս է եկել վերահսկողությունից․ OpenAI-ի մոդելները կոտրել են Hugging Face-ըԼուկաշենկոն ներկայացրել է իր նախագահական սկզբունքըԱդրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության փորձի մեջ
Ամենադիտված