Լիբանանում փոխհրաձգության արդյուքնում մահացել է 7 մարդ
Մերձավոր Արևելք
Լիբանանի Տրիպոլի քաղաքում սուննիների և ալավիթների միջև երկու օր ընթացող բախումների հետևանքով մահացել է 7 մարդ, ևս 17-ը վիրավորվել է, հայտնում է BBC Russian-ը։
Իսլամի երկու ճյուղի կողմակիցների միջև հակամարտությունը ավելի է խորացել Սիրիայում ընթացող զինված ապստամբության ֆոնին, քանի որ Սիրիայի իշխանությունները աջակցում են ալավիթներին։ Լիբանանի սուննիներն էլ իրենց հերթին սիրիական ապստամբերին կոմնակիցներն են։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին գիշերային կրակոցները որակել է որպես «աբսուրդային» և հակամարտող կողմերին զգուշացրել է հեռու մնալ Սիրիայում տեղի ունեցող գործողություններից։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել