ԱՄՆ-ն Սիրիայի «ազատ ԶԼՄ-ներին» սովորեցնում է աշխատել՝ շրջանցելով կառավարությանը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը ոչ միայն անհրաժեշտ սարքավորումներ և դեղամիջոցներ է մատակարարում, այլև «ազատ ԶԼՄ-ներին» սովորեցնում է աշխատել՝ շրջանցելով կառավարությանը, իսկ ուսանողներին՝ բողոքել։ Այս մասին երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներակայացուցիչ Վիկտորյա Նուլանդը։
Ավելի վաղ ԱՄՆ ԱԳՆ-ից հայտնում էին, որ ապստամբների աջակցության համար կտրամադրվի 25 մլն դոլար։ Ընդ որում, խոսքը կապի համակարգերի, բժշկական պարագաների մասին է, բայց ոչ՝ զենքերի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի: Նուլանդը նշել է, որ վերջին շրջանում Սիրիա է ուղարկվել մոտ 900 կապի միջոց։ Պետդեպարտամենտում նշում են, որ մատակարարվում են միայն ստուգված ընդդիմադիր կազմակերպությունները։
Բացի այդ, «մենք սովորեցնում ենք ազատ լրատվամիջոցներին հակազդել կառավարության կեղծ տեխնոլոգիաներին, աշխատել իրավունքի հարցերի, օրենքի և պատասխանատվության հետ, ինչպես նաև պարզել հակամարտության ընթացքում տեղ գտած հանցագործությունները»: Նուլանդը նշել է, որ հատուկ ծրագրեր կան ակտիվիստն ուսանողների համար, որոնք կոչ են անում խաղաղ բողոքի ակցիաներ կազմակերպել համալսարաններում», հաղորդում է ИТАР-ТАСС-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)