USAID-ը Հայաստանին կտրամադրի $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն
Արտաքին ՔաղաքականԱՄՆ ՄԶԳ Աջակցություն Հայաստանին նախաձեռնությունն ուրախ է Հայաստանին տրամադրել $1.2 միլիոն լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ COVID-19 համավարակի տնտեսական հետևանքներին արձագանքելու համար։
«Ակնկալվում է, որ հետկորոնավիրուսային աշխարհում տնտեսական մարտահրավերներն անխուսափելի կլինեն: Խոցելի ընտանիքները և համայնքներն ամենից շատ կզգան այդ տնտեսական հետևանքների ազդեցությունը:
Այդ պատճառով մենք միտված ենք նրանց օգնության ձեռք մեկնել՝ փոքր, համայնքահեն դրամաշնորհների միջոցով»,-ասված է ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։