Երևանից 109 ռուսաստանցու տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վորոնեժում․ Ռիա Նովոստի
Ռուսաստան
Երևանից Ռուսաստանի 109 քաղաքացիների հայրենիք տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Վորոնեժում, հայտնում է մարզային կառավարությունը: Երևանից դեպի Վորոնեժ «Արմենիա» ավիաուղիներին պատկանող ինքնաթիռի թռիչքն ի սկզբանե նախատեսված էր մայիսի 17-ին, բայց այն հետաձգվեց մինչև մայիսի 23-ը: Զեկուցվել է, որ դեպի Վորոնեժ թռիչքը հնարավոր է միայն Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր բնակվում են Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Օրյոլի, Լիպեցկի, Տուլայի, Տամբովի, Ռյազանի, Պենզայի, Սարատովի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերում: Այժմ Ռոսպոտրեբնադզորի աշխատակիցները ստուգում են ժամանողներին, այնուհետև ուղևորները կտեղափոխվեն բնակության վայր, որտեղ նրանք երկու շաբաթ կգտնվեն ինքնամեկուսացման մեջ: Եթե ինքնաթիռում լինեն կորոնավիրուսային ինֆեկցիայի նշաններ ունեցող մարդիկ, նրանք կտեղափոխվեն Վորոնեժի շրջանի բժշկական հաստատություններ: Նրանք, ովքեր ինչ֊ինչ պատճառներով չեն կարողանա ապահովել իրենց ինքնամեկուսացումը, մարզային կառավարության միջոցներով կտեղավորվեն «Deutsche Sloboda» հանրակացարանում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ