Միշել Օբաման մարզանք անելու համար արթնանում է առավոտյան ժամը 5-ին
ԱՄՆ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման խոստովանել է, որ ամեն օր արթնանում է ժամը 4։30-ին կամ 5։00-ին, որպեսզի մինչև աղջիկների արթնանալը հասցնի մարզանք անել։ Առաջին տիկնոջ խոսքով՝ Բարաքը ևս ամեն օր մարզասրահ է գնում, բայց փոքր-ինչ ուշ,-հայտնում է ИТАР-ТАСС-ը։
«Սովորաբար ես Օբամայից շուտ եմ գնում մարզասրահ։ Նա գալիս է իմ մարզումների ընթացքում կամ վերջում»,- iVillage ինտերնետային պարբերականին տված հարցազրույցում նշել է Միշել Օբաման։
Հիշեցնենք, որ առաջին տիկինը առողջ ապրելակերպի կողմնակից է։ Նա դեռասահների ճարպակալության դեմ պայքարող ամրիկյան «Եկեք շարժվենք» համաժողովրդական կազմակերպության նախաձեռնության ղեկավարն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)