Պուտինի վրա մահափորձ կատարած Օսմաևը քաղաքական ապաստարան է խնդրել Վրաստանից. Օսմաևի կին
Աշխարհ
Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող Ադամ Օսմաևը քաղաքական ապաստարան է խնդրել Վրաստանից։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Օսմաևի քաղաքացիական կինը՝ Ամինա Օկուևան։ Նրա խոսքով՝ վրացական կողմին է փոխանցվել համապատասխան փաստաթղթերը և այժմ սպասում են պատասխանի։
Օկուևան նշել է, որ եթե Վրաստանը մերժի, ապա նման խնդրանքով հնարավոր է դիմեն Ֆինլանդիայի իշխանություններին, հայտնում է BBC Russian-ը։
Նշենք, որ Ուկրայինան հրաժարվել է Օսմաևին քաղաքական ապաստարան տալու հարցը նույնիսկ քննարկել։
Հիշեցնենք, որ Օսմաևին ձերբակալել են փետրվարի 4-ին։
Ուկրայինայի գլխավոր դատախազությունը Օսմաևի էքստրադիցիայի վերաբերյալ որոշում է ընդունել, սակայն գործընթացը կանգնեցվել է որոշ ժամանակով, քանի որ մեղադրյալը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ